«Մանչեսթեր Սիթիի» ալժիրցի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը մրցաշրջանի ավարտին կհեռանա անգլիական ակումբից, տեղեկացնում է ESPN-ը:
«Երկնագույնների» ղեկավարները պատրաստ են հրաժարվել Մահրեզի ծառայություններից, եթե ֆուտբոլիստը դժգոհություն հայտնի ՝ ակումբի եվրագավաթներից դուրս մնալու փաստից:
Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստին իր կազմում է ցանկանում տեսնել ՊՍԺ-ն:
Այս մրցաշրջանում Մահրեզը անցկացրել է 37 հանդիպում ու դարձել ՝ 9 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: