Հայաստանի հավաքականի և «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը Спорт-Экспресс-ին տված հարցազրույցում խոսել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Խորվաթիայի հավաքականի հետ խաղի մասին (0-1):
Այս խաղում 22-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ է հայտնվել Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում։
«Ուելսի հետ խաղից հետո մենք երկու մարզում անցկացրինք։ Երկրորդին ես արդեն սկսեցի հասկանալ, որ, ամենայն հավանականությամբ, կսկսեմ Խորվաթիայի հետ հանդիպումը մեկնարկային կազմում։ Իմ ենթադրությունները հաստատվեցին։ Ես շատ լուրջ էի վերաբերվում դրան, ցանկանում էի խաղալ: Շատ ուրախ եմ, որ նորամուտս նշեցի ազգային հավաքականի մեկնարկային կազմում։ Ավելին, խաղը կայացավ եվրոպական ֆուտբոլի այնպիսի գրանդի դեմ, ինչպիսին Խորվաթիան է։ Սա ինձ դրական էմոցիաներ պարգևեց։
Ինձ թվում է, որ թիմը լավ հանդիպում անցկացրեց։ Իհարկե, դժվար է խաղալ նման մեծ խաղացողների դեմ, բայց մենք մեծ փորձ ձեռք բերեցինք»,- ասել է Սևիկյանը։