ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2024-ին մասնակցող թիմերն ընդհանուր առմամբ կստանան նույն գումարը, ինչ ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2020-ի վերջում՝ 331 միլիոն եվրո: Այդ մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Մրցանակային գումարների բաշխման սխեման ունի հետևյալ տեսքը.
• Մասնակցության բոնուս՝ 9,25 մլն եվրո (այս գումարը կստանան մրցաշարին մասնակցող բոլոր հավաքականները)
• Խաղի բոնուսներ՝ 1 միլիոն եվրո հաղթանակի համար և 500,000 եվրո ոչ-ոքիի համար
• 1/8 եզրափակիչ դուրս գալը՝ 1,5 մլն եվրո
• Քառորդ եզրափակիչ դուրս գալը՝ 2,5 մլն եվրո
• Կիսաեզրափակիչ դուրս գալը՝ 4 մլն եվրո
• Եզրափակիչում պարտվող թիմը կստանա 5 մլն եվրո հավելավճար
• 2024 թվականի Եվրոպայի չեմպիոնը կստանա 8 միլիոն եվրո հավելավճար
Առավելագույն գումարը, որը չեմպիոնը կարող է ստանալ, եթե հաղթի իր խմբում բոլոր երեք հանդիպումներում, կազմում է 28,25 միլիոն եվրո: