Գերմանիայի հավաքականի մարզչական շտաբը 2024 թվականին տնային Եվրոպայի առաջնությունում Գերմանիայի հավաքականի գլխավոր դարպասապահ տեսնում է «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերին, այլ ոչ թե «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին։
Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն, չնայած ծանր վնասվածքից Նոյերի երկար ապաքինմանը, Յուլիան Նագելսմանի մարզչական շտաբը դեռևս 37-ամյա դարպասապահին համարում է ազգային հավաքականում առաջին համարը:
Հիշեցնենք, որ Նոյերը ավելի վաղ հայտարարել էր, որ չի պատրաստվում կարիերան ավարտել Գերմանիայի հավաքականում։