Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը մեկնաբանել է Եվրո-2024-ի խմբային փուլի վիճակահանության արդյունքները։
Խորվաթիան նույն խմբում կխաղա Իսպանիայի, Իտալիայի և Ալբանիայի հետ։
«Անկասկած, սա ամենաբարդ խումբն է։ Մենք գիտենք, թե որն է մեր նպատակը՝ դուրս գալ փլեյ-օֆֆ, և ես լավատես եմ: Մեզ դիմակայելու են նախորդ անգամ չեմպիոն դարձած Իտալիայի և Ազգերի լիգայի գավաթակիր Իսպանիայի հավաքականը։
Իտալիան այժմ շատ լավ տեսք ունի, նրանք Եվրոպայի գործող չեմպիոններն են և կցանկանան պաշտպանել տիտղոսը։ Պատրաստվելու համար ունենք ևս վեց ամիս։ Ամենակարևորն այն է, որ Լուկա Մոդրիչը, Իվան Պերիշիչը և Մարսելո Բրոզովիչը լավ մարզավիճակում լինեն»,- մեջբերում է մասնագետին Football Italia-ն։