Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն ամփոփել է հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում կայանալիք Եվրոպայի 2024 թվականի առաջնության վիճակահանության արդյունքները։
Հիշեցնենք, որ ֆրանսիացիները նույն խմբում են Նիդեռլանդների և Ավստրիայի հավաքականների հետ, որոնց կմիանա նաև մեկ մասնակից փլեյ-օֆֆից:
Մասնագետը նշել է, որ խումբը շատ բարդ է ստացվել, բացի այդ, Ազգերի լիգայում հանդիպել են ավստրիացիների հետ, և դա հեշտ չի եղել։
«Նիդեռլանդների հավաքականն ավելի ուժեղ որակներ ունի, քան Ավստրիան, բայց երկու թիմերի հետ խաղալը միշտ էլ դժվար է»,- Դեշամի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։