Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Եվրո-2024-ի վիճակահանության արդյունքները։
Նիդեռլանդների հավաքականը D խմբում կխաղա Ֆրանսիայի, Ավստրիայի և ևս մեկ մրցակցի հետ, որը կորոշվի փլեյ-օֆֆում։
«Ես կնախընտրեի, որ մենք չհանդիպեինք Ֆրանսիային խմբում։ Ֆրանսիան էլ կնախընտրեր, որ նրանք մեզ չհանդիպեին։ Սպասում ենք, թե ով կլինի չորրորդ մրցակիցը։
Ավստրիայի մասին դեռ շատ տեղեկություններ չունենք, պետք է պատրաստվել։ Տեսնենք, թե ինչ կլինի այս ամառ: Մեր նպատակը Եվրո-2024-ը հաղթելն է, ինչպես միշտ։ Եթե խաղում ենք մրցաշարում, ապա ձգտում ենք հաղթել այն»,- Կումանի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։