Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին ամփոփել է Եվրո-2024-ի վիճակահանության արդյունքները։
Դեկտեմբերի 2-ին Համբուրգում (Գերմանիա) տեղի ունեցավ Եվրոպայի 2024 թվականի առաջնության վիճակահանությունը։
Իտալիայի հավաքականը B խմբում կխաղա Իսպանիայի, Խորվաթիայի և Ալբանիայի հավաքականների հետ:
«Ամեն ինչ կարող էր ավելի լավ լինել, բայց մենք չորրորդ զամբյուղում էինք: Բայց մի մոռացեք, որ մենք Իտալիան ենք: Յուրաքանչյուրը, ով սիրում է ֆուտբոլը, պետք է վայելի մարտահրավերները, հակառակ դեպքում դուք կարող եք կորցնել դրանց ողջ ուրախությունը»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։