Հայտնի են դարձել Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանության զամբյուղները։
1-ին զամբյուղում են՝ Գերմանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Բելգիան, Իսպանիան, Անգլիան։
2-րդ զամբյուղում են՝ Հունգարիան, Թուրքիան, Դանիան, Ալբանիան, Ռումինիան, Ավստրիան։
3-րդ զամբյուղում են՝ Նիդերլանդները, Շոտլանդիան, Խորվաթիան, Սլովենիան, Սլովակիան, Չեխիան:
4-րդ զամբյուղում են՝ Իտալիան, Սերբիան, Շվեյցարիան, փլեյ-օֆֆ A թիմը, փլեյ-օֆֆ B թիմը, փլեյ-օֆֆ C թիմը:
Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 2-ին։
Հիշեցնենք, որ Եվրո 2024-ի եզրափակիչ փուլը կանցկացվի Գերմանիայում։ Մրցաշարի հանդիպումները կհյուրընկալեն 10 քաղաքների 10 մարզադաշտեր։ Եվրոպայի առաջնության գործող հաղթողը Իտալիայի հավաքականն է, որը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Եվրո-2020-ի եզրափակիչում հաղթեց Անգլիայի հավաքականին։