Չեխիայի ֆուտբոլի ասոցիացիան հայտարարել է գլխավոր մարզիչ Յարոսլավ Շիլհավիի՝ պաշտոնից հեռանալու մասին։ Նրա ողջ անձնակազմը հեռացել է թիմից։
Ինքը՝ մասնագետը, որոշել է հեռանալ՝ պատճառաբանելով, որ իր համար դժվար է դիմակայել հասարակության ճնշմանը։ Այսպիսով, մեկ այլ մարզիչ կնախապատրաստի չեխերին Եվրոպայի առաջնությանը։
Շիլհավին Չեխիայի հավաքականը գլխավորում էր 2018 թվականից։ Նրա գլխավորությամբ չեխերը Եվրո-2020-ում դուրս եկան քառորդ եզրափակիչ և նվաճեցին Եվրո-2024-ի ուղեգիր: