Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կիսվել է Հյուսիսային Մակեդոնիայի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի վերջին խաղի (0:0) վերաբերյալ կարծիքներով։
«Կարծում եմ՝ խաղը լավ ստացվեց: Մեր մտածելակերպը գերազանց էր։ Մենք հիանալի խաղացինք և լիովին վերահսկում էինք հանդիպումը։ Մենք խնդիրներ ունեինք նրանց պաշտպանվելու ձևի պատճառով։ Հեշտ չէր վերջին փոխանցումը կատարելը, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ խաղում մի քանի հիանալի պահեր կային»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը:
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ընտրական ութ խաղերի արդյունքներով Անգլիայի հավաքականը վաստակեց 20 միավոր և C խմբում գրավեց առաջին տեղը՝։