Իտալիայի հավաքականի վինգեր Ֆեդերիկո Կիեզան մեկնաբանել է Եվրո-2024-ի ընտրական փուլի Ուկրաինայի դեմ եզրափակիչ խաղում գրանցված գոլազուրկ ոչ-ոքին և թիմի գլխավոր մրցաշար դուրս գալը։
«Դա թերևս ամենադժվար խաղն էր ամբողջ խմբային փուլում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուկրաինայի հավաքականին, քանի որ նրանք խաղադաշտ դուրս եկան, կռվեցին ու ցույց տվեցին, որ ցանկանում են Գերմանիայում կայանալիք Եվրոյի ուղեգիր նվաճել։
Բայց ի վերջո ոչ-ոքի խաղացինք ու հիմա գնում ենք Գերմանիա։ Սա շատ կարևոր ելք է մեզ համար, քանի որ այնտեղ մենք կփորձենք պաշտպանել տիտղոսը։
Ուկրաինայի՝ երեք կենտրոնական պաշտպաններով խաղը մեզ համար անակնկալ չէր: Առաջին խաղից գիտեինք, որ նրանք ինչ-որ բան կփոխեն, կհարմարվեն մեր հակագրոհներին ու մարտավարությանը։
Նրանք հստակ ցույց տվեցին, թե ինչ են փոխել։ Բայց եթե օգտագործեինք առաջին խաղակեսում ունեցած հնարավորությունները, լրիվ այլ խաղ կլիներ: Բայց մենք գոլ չխփեցինք, ուստի հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի»,- Կիեզային է մեջբերում Suspilne Sport-ը։