Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման ամփոփել է Եվրո-2024-ի ընտրական փուլի Ուկրաինայի դեմ հանդիպման արդյունքները (0:0):
«Մենք շատ ուրախ ենք։ Մենք այնտեղ ենք, որտեղ արժանի ենք լինելու՝ չնայած մեր ունեցած բոլոր դժվարություններին։ Նոր մարզչի և ամբողջ թիմի շնորհիվ մենք վերադարձել ենք։ Մենք գնում ենք այնտեղ որպես գործող չեմպիոններ և կրկին կտանք մեր առավելագույնը՝ իմանալով, որ կարող ենք հաջողության հասնել, եթե խաղանք այդ ոգով: Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր երկրպագուներին։ Նրանք մեզ անհավանական օգնություն ցույց տվեցին վերջին րոպեներին։ Մենք բոլորս միասնական էինք»,- Դոննարումմայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Ընտրական մրցաշարի արդյունքներով Իտալիան C խմբում 14 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը եւ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց։ Ուկրաինան 14 միավորով երրորդ տեղում է և կմասնակցի Եվրո-2024-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆին, որտեղ կխաղա Իսրայելի հետ։ Անգլիան խմբում զբաղեցրել է առաջին տեղը (20 միավոր)։