Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնն ամփոփել է Եվրո-2024-ի ընտրական փուլի Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպման արդյունքները (1:1):
«Մենք գիտեինք, որ դժվար խաղ է լինելու արժանի թիմի դեմ, որը խաղում է մի խաղադաշտում, որտեղ դժվար է խաղալ մեր խաղաոճը: Խաղի ընթացքում վիճելի 11 մետրանոցից պարտվում էինք 0:1 հաշվով։ Հաճելի էր լինել խաղադաշտում. ես միշտ փորձում եմ օգնել թիմին, անկախ նրանից՝ խաղում եմ 90 րոպե, թե 10 րոպե: Մեզ համար կարևոր էր հաշիվը հավասարեցնելը. ափսոս, որ չկարողացանք երկրորդը խփել։ Կարծում եմ, որ դա ինքնագոլ էր, գրեթե համոզված եմ: Եթե ինչ-որ մեկը պետք է երկրորդ գոլը խփեր, դա մենք կլինեինք։ Մենք կարող ենք իսկապես հպարտանալ որակավորման փուլի անցկացման ճանապարհով»,- Քեյնի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Ընտրական մրցաշարի արդյունքներով C խմբում Անգլիան 20 միավորով զբաղեցրել է առաջին տեղը, Հյուսիսային Մակեդոնիան 8 միավորով՝ չորրորդ տեղում։ Իտալիան Եվրո-2024-ի ուղեգիր նվաճեց երկրորդ տեղում (14 միավոր):