Ղազախստանի Ակտաու քաղաքում հոկտեմբերի 7-8-ն անցկացվել է Ասիայի բաց առաջնություն անվանումով ձյուդոյի միջազգային մրցաշար, որին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականը՝ մարզիչ Դավիթ Խաչատրյանի ուղեկցությամբ։
Մեր պատվիրակներից մրցանակակիր է դարձել 73 կգ քաշային Արսեն Ավետիսյանը: Նա տարել է չորս հաղթանակ, գրավել է երրորդ տեղը և արժանացել է բրոնզե մեդալի: