Եվրո-2024-ի ընտրական փուլում Իտալիայի հավաքականը Սկոպյեում չկարողացավ հաղթել Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։
Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ։ 47-րդ րոպեին Չիրո Իմմոբիլեն առաջ մղեց իտալացիներին։ Տանտերերի կազմում պատասխան գոլը խփեց Էնիս Բարդհին՝ 81-րդ րոպեին։
Այս խաղից հետո Իտալիան 4 միավորով 3-րդն է խմբում։ Հյուսիսային Մակեդոնիան ունի 4 միավոր։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն ԱԱ-ի անցումային փուլում նվազագույն հաշվով հաղթել էր Իտալիային։