Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի C խմբի 5-րդ տուրի խաղում կհանդիպեն Հյուսիսային Մակեդոնիայի և Իտալիայի հավաքականները։ Թիմերը կխաղան Սկոպյեի «Տոշե Պրոեսկի» մարզադաշտում (Հյուսիսային Մակեդոնիա): Հանդիպումը կսպասարկի մրցավարական բրիգադը՝ Ֆրանսուա Լետեքսիեի (Ֆրանսիա) գլխավորությամբ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
Իտալիայի հավաքականը խաղադաշտ դուրս կգա հետևյալ կազմով՝
Դոննարումմա, Դի Լորենցո, Մանչինի, Բաստոնի, Դիմարկո, Կրիստանտե, Բարելլա, Տոնալի, Պոլիտանո, Զականյի, Իմոբիլե:
Թիմերը վերջին անգամ միմյանց հետ մրցել են Կատարում կայացած Աշխարհի 2022 թվականի առաջնության ուղեգիր նվաճելու իրավունքի համար անցումային խաղում։ Հանդիպումը կայացել է 2022 թվականի մարտի 24-ին և ավարտվել է հյուսիսմակեդոնացիների՝ 1։0 հաշվով սենսացիոն հաղթանակով։ Միակ գնդակը 90+2-րդ րոպեին հեղինակել է Ալեքսանդր Տրայկովսկին։
Եվրո-2024-ի ընտրական փուլի C խումբը գլխավորում է Անգլիայի հավաքականը։ Չորս հանդիպումներից հետո թիմը 12 հնարավորից վաստակել է 12 միավոր։ Իտալիան երկու խաղից հետո երեք միավորով երրորդ տեղում է։ Հյուսիսային Մակեդոնիան (3) նախավերջին՝ չորրորդ տեղում է՝ երեք հանդիպում անցկացնելով։