Եվրո-2024-ի ընտրական փուլում Անգլիայի հավաքականը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի հավաքականի հետ։
Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ։ Ուկրաինացիներից աչքի ընկավ Զինչենկոն։ Անգլիացիների կազմում պատասխան գոլը խփեց Ուոքերը։
Այս խաղից հետո Անգլիան 13 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը։
Ուկրաինան 7 միավորով 2-րդն է։