Ռուսաստանի Գավաթի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում «Դինամոն» հաղթեց «Կրասնոդարին»։
Հանդիպումն ավարտվեց 4-3 հաշվով՝ հօգուտ «Դինամոյի»։
«Կրասնոդարի» կազմում հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցեց Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը՝ փոխարինվելով 84-րդ րոպեին։
96-րդ րոպեին տուգանային հարվածից մոսկովյան թիմի կազմում հաղթական գոլը խփեց Արսեն Զախարյանը։