«Ինտերի» նորեկ Յան Զոմերը նշել է, թե որն է եղել «Բավարիայից» միլանյան ակումբ տեղափոխվելու պատճառը:
««Ինտերում» խաղալու պատճառներից մեկը Սիմոնե Ինձագին է։ Մարզիչ է, որը ներքևից է հարձակումը կառուցում: Դա տեսել ենք նրա թիմերում։ Սա իմ ոճն է, ես սիրում եմ հարձակման տարբերակ լինել և սկսել թիմի գրոհները»,- Զոմերի խոսքն է մեջբերել Football Italia-ն։
34-ամյա դարպասապահը 3 տարվա պայմանագիր է կնքել։ Հաղորդվում էր, որ «Ինտերը» «Բավարիային» վճարել է 6 միլիոն եվրո։