Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի մեկնարկային խաղում «Գանձասար Կապանը» Ավանի ակադեմիայի մարզադաշտում մրցեց «Ալաշկերտի» հետ: Թիմերը փոխանակեցին 2-ական գնդակ: 10-րդ րոպեին Գուստավո Մարմենտինին առաջ մղեց հյուրերին: 3 րոպե անց Վասպուրակ Մինասյանը հեռահար հարվածով խփեց պատասխան գոլը:
Մինչեւ ընդմիջման գնալը «Ալաշկերտն» առաջ անցավ հաշվի մեջ: Գագիկ Դաղբաշյանի փոխանցումից հետո իր գոլերի հաշիվը «Ալաշկերտի» կազմում բացեց թիմի նորեկ Դավիթ Գատիկոևը: 73-րդ րոպեին Աբդուլ Զոկոն ձեւակերպեց խաղի վերջնահաշիվը:
Այս խաղից հետո «Ալաշկերտը» միավորների քանակը հասցրեց 31-ի և բարձրացավ առաջին հորիզոնական: «Գանձասար-Կապանը» 15 միավարով 9-րդն է: