«Աուգսբուրգի» և ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Ռիկարդո Պեպին կարող է դառնալ ՊՍՎ-ի խաղացող։
Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, խաղացողի տրանսֆերի համար գինն արդեն սահմանված է, և «Աուգսբուրգը» տեղյակ է Պեպիի՝ ՊՍՎ տեղափոխվելու ցանկության մասին:
Առաջիկա օրերին նախատեսվում են ուղիղ բանակցություններ երկու ակումբների միջև՝ գործարքն ավարտին հասցնելու համար։
Նախորդ մրցաշրջանը 20-ամյա հարձակվողը վարձավճարով անցկացրել է «Գրոնինգենում» : Բոլոր մրցաշարերում հարձակվողը մասնակցել է 36 հանդիպման, իր ակտիվում 13 գոլ է գրանցել, ինչպես նաև կատարել է 3 գոլային փոխանցում։
























































