Երեկ Սաուդյան Արաբիայում ներկայացվել է «Ալ-Իթիհադի» նորեկ Կարիմ Բենզեման: 35-ամյա ֆրանսիացի հարձակվողը դուրս է եկել Ջիդայի լեփ-լեցուն մարզադաշտի խաղադաշտ։
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստին ողջունելու համար հավաքվել է 62 հազար երկրպագու։
Բենզեման, տրիբունաների աղմուկի տակ, գլխավերևում բարձրացրեց «Ոսկե գնդակը», որը նա նվաճել է 2022 թվականի վերջին։
Հիշեցնենք, որ Բենզեման «Ալ-Իթիհադի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը:
























































