«Այաքսը» ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը: Այս մասին Чемпионат-ին ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
«Հայ կիսապաշտպանը ակումբի ամառային տրանսֆերային ցուցակում առաջին տեղում է: Ամստերդամյան ակումբը նախատեսում է բանակցությունների մեջ մտնել Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակիչից հետո։ «Կրասնոդարը» պատրաստ կլինի վաճառել խաղացողին 10 միլիոն եվրոյից մի փոքր ավելի գումարով՝ գումարած բոնուսները»,- հավելել է աղբյուրը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել Սպերցյանի նկատմամբ իտալական «Միլանի» ու «Ֆիորենտինայի» և գերմանական մի շարք թիմերի հետաքրքրության մասին։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։