Կիսապաշտպան Անխել Դի Մարիան կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի»: Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, MLS-ի ակումբը դիտարկում է 35-ամյա խաղացողի հետ պայմանագիր կնքելու տարբերակը:
Ֆուտբոլիստի համար առաջնայինը մնում է եվրոպական ակումբ տեղափոխվելը։ Այս պահին «Բենֆիկան» փորձում է ձեռք բերել Դի Մարիային։
Հաղորդվում է նաև, որ «Ինտեր Մայամին» շարունակում է դիտարկել նաև Սերխիո Բուսկետսի հետ պայմանագիր կնքելու տարբերակը:
Հունիսի 6-ին կիսապաշտպանը հայտարարեց «Յուվենտուսից» հեռանալու մասին։ Դի Մարիան ակումբում էր 2022 թվականից։ Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին երեկ հայտարարել է, որ տեղափոխվել է «Ինտեր Մայամի»: