«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ կցանկանար ֆուտբոլային ակումբի սեփականատեր դառնալ։
«Ես մեծ ներդրումներ եմ կատարում Իսպանիայում: Ես շատ կապված եմ Իսպանիայի հետ։ Ես այստեղ տուն ունեմ և հույս ունեմ այստեղ ապրել։
Սա կլինի այն վայրերից մեկը, որտեղ ես ապրելու եմ, երբ անցնեմ թոշակի։ Չէի բացառի, որ կարիերայիս ավարտից հետո կգնեմ ակումբ։ Ես կցանկանայի ֆուտբոլային ակումբի սեփականատեր դառնալ»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Relovo-ն։
Ավելի վաղ հարձակվողը հայտնել էր, որ նախատեսում է եւս 2-3 տարի ֆուտբոլ խաղալ։