Ֆուտբոլի հյուսիսամերիկյան խոշորագույն լիգան (MLS) պաշտոնական հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարեց «Ինտեր Մայամի» տեղափոխվելու մասին:
«Մենք ուրախ ենք, որ Լիոնել Մեսսին հայտարարել է, որ մտադիր է այս ամառ միանալ «Ինտեր Մայամիին» և MLS-ին:
Թեև պաշտոնական պայմանագրի շուրջ աշխատանքը դեռ վերջնականապես չի ավարտվել, մենք անհամբեր սպասում ենք մեր առաջնությունում բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկին ողջունելուն»,- ասվում է լիգայի հայտարարության մեջ:
«Ինտեր Մայամիի» սեփականատերերից մեկը Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմն է: