«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ մտադիր է դեռ մի քանի տարի ֆուտբոլ խաղալ։
«Իմ ապագա՞ն… Կցանկանայի խաղալ ևս 2-3 տարի»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Relovo-ն։
38-ամյա պորտուգալացին հունվարից է հանդես գալիս «Ալ-Նասրում»:
Անցած մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։