Դանիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանը նոր պայմանագիր է ստորագրել։
51-ամյա մասնագետը ստորագրել է պայմանագիրը, որը նախատեսված է մինչև հաջորդ Աշխարհի առաջնության ավարտը։
Կասպեր Յուլմանը Դանիայի հավաքականը գլխավորել է 2020 թվականի օգոստոսին։ Դրանից հետո սկանդինավցիներն անցկացրած 38 խաղում տարել են 23 հաղթանակ, երեք ոչ-ոքի խաղացել և 12 պարտություն կրել։ Եվրո-2020-ում դանիացիները կարողացան դուրս գալ կիսաեզրափակիչ։
Հունիսին Դանիայի հավաքականը 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում երկու հանդիպում կանցկացնի՝ Հյուսիսային Իռլանդիայի և Սլովենիայի հետ:
























































