Brand Finance խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ապրանքանիշերի վարկանիշը։
«Մանչեսթեր Սիթին» հայտնվել է առաջին տեղում․ մեկ տարվա ընթացքում ապրանքանիշի արժեքը 13 տոկոս աճ է գրանցել՝ մինչև 1,51 միլիարդ եվրո: Մադրիդի «Ռեալը» 4 տարվա մեջ առաջին անգամ կորցրեց առաջին տեղը։
Թոփ 10 ամենաթանկարժեք ֆուտբոլային ապրանքանիշերը հետևյալն են.
1. Մանչեսթեր Սիթի՝ 1,51 մլրդ եվրո;
2. Ռեալ Մադրիդ՝ 1,46 մլրդ եվրո;
3. Բարսելոնա՝ 1,37 մլրդ եվրո;
4. Մանչեսթեր Յունայթեդ՝ 1,36 մլրդ եվրո;
5. Լիվերպուլ՝ 1,36 մլրդ եվրո;
6. ՊՍԺ՝ 1,13 մլրդ եվրո;
7. Բավարիա՝ 1,1 մլրդ եվրո;
8. Արսենալ՝ 0,91 մլրդ եվրո;
9. Տոտենհեմ՝ 0,9 մլրդ եվրո;
10. Չելսի՝ 0,86 մլրդ եվրո։