Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման պայմանագիր է կնքել «Ալ-Իթիհադի» հետ, հայտնում է AFP-ն՝ մեջբերելով սաուդյան ակումբի իր աղբյուրին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 35-ամյա ֆրանսիացին երկու տարի ժամկետով պայմանագիր կկնքի սաուդյան ակումբի հետ։
Հունիսի 4-ին Մադրիդի «Ռեալը» հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո Բենզեմայի հեռանալու մասին։
Բենզեման «Ռեալի» խաղացող էր 2009 թվականից և ակումբի հետ նվաճել է 25 տիտղոս։
























































