«Պորտուի» կիսապաշտպան Մատեուս Ուրիբեն պայմանագիր է կնքել «Ալ Սադի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
32-ամյա կոլումբիացու հետ պայմանագիրը նախատեսված է երեք տարով։
Ֆուտբոլիստը թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։
2022/23 մրցաշրջանում Ուրիբեն անցկացրել է 50 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































