Միկել Արտետան կարծում է, որ «Արսենալը» դեռ պայքարում է Պրեմիեր լիգայում հաղթելու համար:
«Մանչեսթեր Սիթին» 35 խաղից հետո 85 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Արսենալը» 36 խաղից հետո ունի 81 միավոր։
Պեպ Գվարդիոլայի թիմը չեմպիոն կդառնա, եթե «Արսենալը» պարտվի «Նոթինգհեմ Ֆորեսթին» կամ եթե կիրակի օրը «Մանչեսթեր Սիթին» հաղթի «Չելսիին»:
«Մնացել է երկու հանդիպում, և մենք դեռ կարող ենք չեմպիոն դառնալ Պրեմիեր լիգայի պատմության, թերևս, լավագույն թիմի դեմ պայքարում: Առաջնությունը տևում է 10 ամիս։ Եվ մենք դեռ այստեղ ենք՝ մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ: Եվ մենք դա չենք թաքցնի։
Հաջորդ մրցաշրջանում շատ բան կախված կլինի նրանից, թե ինչ ենք անում, ինչպես ենք զարգանում։ Ինչ-որ բան կանխատեսելը շատ դժվար է»,- ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչը։
Լոնդոնցիները վաղը՝ մայիսի 20-ին, արտագնա խաղում կխաղան «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:
























































