Կիսապաշտպան Գրանիտ Ջական այս ամառ կարող է հեռանալ «Արսենալից»: Այս մասին հայտնում է goal.com-ը:
Որպես շվեյցարացուն փոխարինող, «զինագործները» դիտարկում են ՊՍՎ-ի խաղացող Խավի Սիմոնսի հետ պայմանագիր կնքելու տարբերակը:
Այս մրցաշրջանում Սիմոնսը հոլանդական ակումբի կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
























































