Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը (0:4)։
«Այս խաղում մենք խաղացինք մի մրցակցի հետ, որը մեզնից ուժեղ էր: Նրանք բավականին վստահորեն գերազանցեցին մեզ։ Կարելի է խոստովանել, որ «Սիթին» ավելի ուժեղ էր, և ինչ-որ բան պակասում էր մեզ: Խոսքը տրամադրվածության մասին չէ, այլ այն, որ մենք մեզ թույլ տվեցինք չափազանց շատ սեղմվել դեպի դարպասը։ Մեր լավագույն գոլային պահերը եղան երկրորդ խաղակեսում:
Մենք գիտեինք, որ «Սիթին» շատ ուժեղ է տանը, բայց առաջին հանդիպումից հետո զգացողություն ունեինք, որ կարող ենք ավելի լավ խաղալ: Մենք Մադրիդն ենք, էլ ավելի կուժեղանանք և շատ ջանասիրաբար կաշխատենք հաջորդ մրցաշրջանում, որպեսզի նորից խաղանք այս փուլում»,- Կարվախալի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կխաղա «Ինտերի» դեմ։ Եզրափակիչ հանդիպումը կկայանա Ստամբուլում՝ հունիսի 10-ին։
























































