«Բրենթֆորդի» հարձակվող Իվան Թոնին ութ ամսով հեռացվել է ֆուտբոլից և ֆուտբոլի հետ կապված բոլոր գործունեություններից։ Այս մասին հայտնում է The Times-ի լրագրող Փոլ Ջոյսը Twitter-ում։
Աղբյուրի համաձայն՝ արգելքը կավարտվի 2024 թվականի հունվարի 16-ին։ Թոնին կվճարի 58 հազար եվրո տուգանք։
Ավելի վաղ «Բրենթֆորդի» հարձակվողին բռնացրել էին ֆուտբոլային խաղերի վրա խաղադրույք կատարելիս։ Հաստատվել է անձամբ Թոնիի կողմից կատարված խաղադրույքների ավելի քան երկու հարյուր դեպք։
Հիշեցնենք, որ Անգլիայում արգելված է խաղադրույք կատարել սպորտային գործունեության բոլոր ներկայացուցիչներին, այդ թվում՝ ակումբի աշխատակիցներին։
Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 50 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թոնիի ծառայություններով հետաքրքրվում է «Չելսին»։
























































