«Արսենալի» հարձակվող Ֆալորին Բալոգունը որոշել է փոխել սպորտային քաղաքացիությունը։ Այս մասին հայտնի է դարձել ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյին։
Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ունեցող 21-ամյա նյույորքցին Միացյալ Նահանգների քաղաքացու անձնագիր կստանա։
Այսպիսով, Բալոգունը հրաժարվել է Մառախլապատ Ալբիոնի ազգային հավաքականի գույները պաշտպանելու հեռանկարից և հանդես կգա ԱՄՆ-ի հավաքականում։
Ֆուտբոլիստը ծնվել է Նյու Յորքում, սակայն երկու տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Անգլիա։ Նա այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Ռեյմսում»՝ Լիգա 1-ում:
























































