Փետրվարի 29-ին «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հանդիպել է ակումբի երկրպագուների հետ։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Հանդիպումն անցել է հարց ու պատասխանի ձևաչափով։ Երկրպագուներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղել են թիմի գլխավոր մարզչին։ Գրիգորյանն իր խոսքում մեծ կարևորություն է տվել երկրպագուներին ու նշել, որ նրանց աջակցությունը լրացուցիչ ուժ է հաղորդում թիմին։
Գլխավոր մարզիչը նաև ասել է, որ երկրպագուների հետ հանդիպումները պետք է շարունակական բնույթ կրեն, որովհետև ֆուտբոլն առաջին հերթին հենց երկրպագուների համար է։
Հանդիպման վերջում կայացել է ֆուտբոլային խաղ ակումբի մարզիչների և երկրպագուների միջև։ Խաղն ավարտվել է մարզիչների հաղթանակով։