«Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կանխատեսել է, թե որ հավաքականները կխաղան ընթացիկ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում և եզրափակիչում։
«Կիսաեզրափակիչում կխաղան Ֆրանսիա – Իսպանիա և Բրազիլիա – Արգենտինա զույգերը։ Ֆրանսիացիների և իսպանացիների միջև ընտրություն կատարելը շատ բարդ է, բայց ես, այնուամենայնիվ, նախապատվությունը տալիս եմ Ֆրանսիայի՝ եզրափակիչ դուրս գալուն: Արգենտինան, բնականաբար, կհաղթի բրազիլացիներին: Ստացվում է ԱԱ-2022-ի եզրափակիչի կրկնությունը՝ Ֆրանսիա – Արգենտինա։ Եվ այս անգամ աշխարհի առաջնությունում կհաղթի նոր սերունդը, այլ ոչ թե Մեսսին։ Ես հիմա խոսում եմ Մբապեի մասին։ Ֆրանսիան կդառնա չեմպիոն»,- Գրիգորյանի խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն։
Նշենք, որ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը կմրցի Պարագվայի, իսկ Արգենտինան՝ Եգիպտոսի հետ։
Հիշեցնենք, որ 2022 թվականին արգենտինացիները աշխարհի առաջնության եզրափակիչում 3-3 հաշվով ավարտված հիմնական ու լրացուցիչ ժամանակից հետո հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էին ֆրանսիացիներին:
























































