«Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ, ֆուտբոլային փորձագետ Ալեքսանդր Գրիգորյանը կիսվել է իր կարծիքով Մադրիդի «Ռեալի» երկու աստղային հարձակվողների՝ բրազիլացի Վինիսիուս Ժունիորի և ֆրանսիացի Կիլիան Մբապեի՝ խաղադաշտում համատեղելիության վերաբերյալ։
«Ես պատկերացնում եմ, թե ինչպես են երկրպագուները խելագարվում և ասում՝ «ինչպե՞ս կարելի է նրանց չմիավորել խաղադաշտում»։ Բայց նրանք երկու սուպերաստղ են, որոնք իրականում անհամատեղելի են»,- ասել է Գրիգորյանը Match TV-ի եթերում։
Հիշեցնենք, որ «արքայական» ակումբը Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանը կմեկնարկի «Օսասունայի» դեմ՝ տնային խաղով։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
























































