Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ «Գալաթասարայի» հետ խաղը Զինեդին Զիդանի համար կարող է դառնալ վերջինը «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է El Mundo-ն:
Աղբյուրի համաձայն, «Սանտյագո Բեռնաբեուում» անհանգստացած են ոչ միայն արդյունքներից, այլև՝ «Ռեալի» ցուցադրած խաղից: Եթե երեքշաբթի՝ հոկտեմբերի 22-ին, «Արքայական ակումբը» պարտություն կրի արտագնա խաղում, ֆրանսիացի մասնագետը կարող է հեռացվել:
Արդեն հիմա «Ռեալի» ղեկավարությունը Ժոզե Մոուրինյուին և Մասիմիլիանո Ալեգրիին դիտարկում է որպես Զիդանին փոխարինողներ:
«Ռեալը» Չեմպիոնների լիգայի A խմբի վերջին հորիզոնականն է զբաղեցնում: Երկու խաղում Զիդանի սաները միայն մեկ միավոր են վաստակել: Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ մեկ միավորով զիջելով առաջատար «Բարսելոնային»: