Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ ջախջախվեց «Բավարիայի» կողմից (0:6)։ Այս հաղթանակից հետո մյունխենյան ակումբը Բունդեսլիգայի արդյունավետության ռեկորդ է գրանցել, տեղեկացնում է Opta Sports-ը:
Այսպիսով, «Բավարիան» դարձավ առաջին թիմը, որը 5 անընդմեջ խաղերում դարձել է մինիմում 3 գոլի հեղինակ:
Նախորդ խաղերում նրանք հաղթել էին ՝ «Քյոլնին» (4:1), «Մայնցին» (3:1), «Հերտային» (4:0) և «Ֆրայբուրգին» (3:1):
Հիշեցնենք, որ 24 տուրից հետո «Բավարիան» ունի 62 միավոր ու շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: