Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամներ Արտյոմ Ղալաչյանը (66 կգ) և Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) կմասնակցեն մարտի 24-28-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող Մեծ սաղավարտի մրցումներին:
Մարտի 31-ից էլ հայ մարզիկները հանդես կգան Անթալիայի միջազգային մրցաշարում:
Երկու մրցումներն էլ վարկանիշային են Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:
Նախապատրաստելով այս մրցաշարերին՝ մեծահասակների հավաքական թիմը գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, մարտի 12-19-ը ուսումնամարզական հավաք է անցկացրել Չեխիայի Նիմբուրգ քաղաքում։