Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական ու Եվրոպայի Մ22 չեմպիոն Անուշ Գրիգորյանը (50 կգ) Հնդկաստանում անցկացված կանանց աշխարհի առաջնությունից հետո գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ ամփոփելով մրցաշարը:
«Իմ սիրելի ընկերներ,ծանոթներ և անծանոթներ,բոլորիցդ շնորհակալ եմ աջակցության համար։
Սա է սպորտը՝ մի օր քեզանից գողանում են հաղթանակդ,մի օր հաղթում ես,մի օր պարտվում։
Կարևորը, որ չես հանձնվում»,- գրել է Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ Գրիգորյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ առավելության է հասել հարավկորեացի Չորոնգ Բակի նկատմամբ, սակայն արդեն քառորդ եզրափակչում 3-4 հաշվով զիջել է Ֆրանսիան ներկայացնող Վասիլիա Լիխադիրին և լքել պայքարը: