Վերսկսվել է ՀՀ Առաջին խմբի առաջնությունը և 19-րդ տուրում «Ալաշկերտ-2»-ը հանդիպեց «Փյունիկ-2»-ին:
Խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի` 3:3 հաշվով: Այս խաղից հետո «Ալաշկերտ-2»-ը վաստակեց 33 միավոր և զբաղեցնում է ՀՀ Առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Փյունիկ-2»-ը 15 միավորով 13-րդն է։