Դավիթ Աթայանը, ով հանդես էր գալիս «Գանձասար-Կապանի» պատանեկան թիմում, միացել է բարձրագույն կազմին։ Այս մասին հայտնում է կապանյան թիմի մամուլի քարտուղարությունը:
Դավիթն ընդգրկված է Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում։
«Հարկ է նշել, որ կապանյան պատանեկան թիմի և ոչ մի ֆուտբոլիստ չի վրիպում մեր մարզչական շտաբի աչքերից։ Սա, իհարկե, մոտիվացիա պետք է լինի մեր պատանիների համար, որպեսզի իրենց որակները ցուցաբերեն, քանի օր ըստ մեր մարզիչների, այս երևույթը կրելու է շարունակական բնույթ»,- ասվում է «Գանձասար-Կապանի» տարածած հաղորդագրության մեջ: