Ֆուտբոլի Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղարկության առաջին տուրում ուժեղագույնների շարքում նորամուտը նշող Չարենցավանի «Վանը» սեփական հարկի տակ ընդունել է «Գանձասար-Կապանին»:
Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1-1 է: Երկու գոլն էլ խփվել է 11 մետրանոցից: Նախ, 19-րդ րոպեին 11 մետրանոցը հստակ իրացրեց Ուիլֆրեդ Էզան, իսկ 9 րոպե անց նշակետից դիպուկ է կապանյան թիմի լավագույն ռմբարկու Գեղամ Հարությունյանը: Խփած գոլից 2 րոպե հետո Հարությունյանը ևս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը, սակայն արձանագրվեց խաղից դուրս վիճակ: