Բրազիլացի պաշտպան Ալեքս Սանդրոն, ամենայն հավանականությամբ, կմնա «Յուվենտուսում» հաջորդ մրցաշրջանում:
Այդ մասին հայտնում է իտալացի լրագրող և ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։ 32-ամյա բրազիլացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
Այս մրցաշրջանում պաշտպանն արդեն 27 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և մոտ է ևս մեկ տարով պայմանագիրն ավտոմատ երկարաձգելուն:
Միաժամանակ նշվում է, որ եթե նույնիսկ Սանդրոն անցկացնի անհրաժեշտ քանակի հանդիպումներ, ապա «Յուվենտուսն» իրավունք ունի նոր պայմանագիր չկնքել նրա հետ՝ վճարելով նրան փոխհատուցում 1,5-2 միլիոն եվրոյի չափով, սակայն թուրինցիները չեն նախատեսում դա անել։