Հայազգի մարմնամարզիկ, 2020 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Դալալոյանը, որը ներկայացնում է Ռուսաստանը, խոսել է իր վերաբերմունքի մասին առ այն, որ Փարիզի 2024 թվականին մասնակցող ռուս չեզոք մարզիկներին անվանում են «անօթևանների թիմ» և «օտարերկրյա գործակալների թիմ»:
Այս մասին մարզիկը կիսվել է YouTube-ի «Discipline» ալիքին տված հարցազրույցում։
— «Անօթևանների թիմ» կամ «օտարերկրյա գործակալների թիմ»։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման ձևակերպումներին։
— Սկզբունքորեն, սրանք հենց այն պայմաններն են, որոնք այժմ կան, որոնք այժմ կարող ենք տեսնել Օլիմպիական խաղերում։ Սրանք այն երկու իմաստներն են, որոնք հիմա ցանկանում են փաթաթել ռուս մարզիկներին օլիմպիադա կազմակերպողները և նրանք, ովքեր սկզբունքորեն տնօրինում են այս ամենը։ Ես չէի ցանկանա լինել ո՛չ այստեղ, ո՛չ այնտեղ… այս երկու հասկացություններից.
Փարիզի Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Ռուս մարզիկները հանդես կգան չեզոք կարգավիճակով։