«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին մեկնաբանել է Եվրոպա լիգայի եզրափակչում «Բայերի» նկատմամբ տարած հաղթանակը (3-0).
«Կարծում եմ՝ մենք պատմություն գրեցինք այս խաղում հաղթելով: Դա ուղղակի անհավանական էր. մենք հաղթեցինք «Լիվերպուլին», «Սպորտինգին»:
Երբ մենք խաղում էինք «Լիվերպուլի» հետ, նրանք առաջինն էին ԱՊԼ-ում: Իսկ հիմա մենք մրցում էինք Գերմանիայի չեմպիոնի հետ։
Անհավատալի է․․. Տղաներն արտասովոր էին, սա անմոռանալի խաղ է»,- Գասպերինիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։